Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ է պետք իմանալ ներլվացման մասին. news.am

Ի՞նչ է պետք իմանալ ներլվացման մասին. news.am

Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է մտածել:

 

Գինեկոլոգ Էլիզա Ռոսը Քլիվլենդի կլինիկայից խորհուրդ չի տալիս կանանց հաճախ ներլվացում անել, քանի որ հեշտոցը ինքնամաքրվող օրգան է, իսկ ներլվացումը դուրս է բերում օգտակար միկրոբները, խաթարում թթվահիմնային բալանսը՝ մանրէների բազմացման համար ստեղծելով նպաստավոր պայմաններ:

 

Բացի այդ, գինեկոլոգի խոսքով՝ ներլվացման համար նախատեսված լուծույթներից շատերը կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

 

Գինեկոլոգը նշել է նաեւ, որ սեռական օրգանները, որպես կանոն, իսկապես, յուրահատուկ հոտ ունեն եւ դա նորմալ է: Նորմալ է նաեւ այն, որ այդ հոտը կարող է փոխվել դաշտանային փուլի կամ սննդակարգի հետ կապված (սոխը կամ սխտորը ուժեղացնում են հոտը): Գինեկոլոգը խորհուրդ է տալիս այն կանանց, ում անհանգստացնում է հոտը, լվանալ միայն արտաքին սեռական օրգանները՝ գոլ ջրով: Տարբեր օճառներ օգտագործելը եւս ցանկալի չէ, քանի որ դրանք մաշկը չոր են դարձնում՝ բորբոքելով այն:

 

Մասնագետի խոսքով՝ սեռական օրգանների հոտը կարող է նաեւ հիվանդությունների մասին վկայել, մանավանդ, եթե այն ուղեկցվում է կանաչավուն կամ ցանկացած այլ գույնի «տարօրինակ» արտադրությամբ: Խնդիրների մասին է վկայում նաեւ սեռական օրգանների բորբոքումը կամ ցանը: Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ճիշտ ախտորոշման ու բուժման համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. esem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ